Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում գործող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում այսօր՝ հունվարի 21-ին տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: «Ջերմուկ Գրուպ» ընկերության աշխատակիցները առավոտյան տղամարդու դին հայտնաբերել են ընկերությունում:

Նախնական տվյալներով, 43-ամյա Մհեր Խաչատրյանը վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս ընկել եւ մահացել է:

Նշանակավել է փորձաքննություն մահվան պատճառը պարզվելու համար:

Կատարվում է քննություն: