Բաքվում միահարկ առանձնատանը պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԻՆ-ը:

Տեղեկության համաձայն՝ արդյունքում տունն ամբողջ գույքով այրվել է: Պատահարի հետեւանքով 4 մարդ է տուժել:

Հարեւան տները կարողացել են փրկել կրակից: