Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երեւան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած քաղաքացիներից երեքի ինքնությունը հայտնի է:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածներն են 32-ամյա Վանուշ Սահակյանը, 30-ամյա Մհեր Քոթանջյանը եւ Գարիկ Կոստանդյանը:
Մյուս երկուսի ինքնությունը պարզվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարված միկրոավտոբուսմ եղել է 7 մարդ, վթարի հետեւանքով տուժել են 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:

Բոլոր ուղեւորները եղել են ՀՀ քաղաքացիներ: