Նույնիսկ երբ տարեց հասակի պատճառով կանայք նախկինի պես լավ առողջական վիճակում չեն լինում, նրանց սեռական ցանկությունները միայն ակտիվանում են։ Համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել Մասաչուսեթսի համալսարանի մասնագետները, հաղորդում է Informing–ը։
Ամերիկացի գիտնականները հարցում են անցկացրել կենսաթոշակային տարիքի կանանց շրջանում եւ պարզել, որ 70–ից բարձր տարիքի կանանց 50 տոկոսից ավելին, չնայած պատկառելի տարիքին, շարունակում է սեքսը համարել իր կյանքի կարեւոր մաս։ Հատկանշական է, որ 55-ից 69–ը տարեկան կանանց մոտ հետաքրքությունը ինտիմ կյանքի նկատմամբ ցուցաբերել են հարցվածների միայն 43 տոկոսը։
Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները նաեւ պարզել են, որ 55-ից 65 տարեկան կանայք սեքսուալ առումով ընդհանուր առամամբ ավելի ակտիվ են, քան մինչեւ 25 տարեկան երիտասարդները։ Սա բացատրվում է նրանով, որ պատկառելի տարիքի կանայք այլեւս չեն մտածում ընտանիքի եւ աշխատանքի մասին, այլ կարող են իրենց թույլ տալ տարբեր հաճույքներ, թեկուզ՝ ոչ միշտ ունենալով դրա օբյեկտիվ հնարավորությունը։




























