Երեւանում այսօր՝ հունվարի 26-ին, Արաբկիր վարչական շրջանի շենքերից մեկի բակում տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ շտապօգնության կայանից 9:20 ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկի բակում կա տղամարդու դի:
Ըստ shamshyan. com-ի՝ տղամարդն ընկել է շենքի 12-րդ հարկից, երբ գողության նպատակով մտել է այդ հարկում գտնվող բնակարան: Տղամարդու ինքնությունը դեռ պարզ չէ:




























