Բրիտանիայի կառավարությունը օրինագիծ է հրապարակել, որը մեկնարկում է Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը, հայտնում է BBC-ն: 

Օրինագծով վարչապետ Թերեզա Մեյին իրավասություններ են տրվում գործարկելու Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կարգավորվում է ԵՄ-ից երկրների դուրս գալու գործընթացը:

Փաստաթուղթը պետք է ստանա բրիտանական խորհրդարանի աջակցությունը: Օրինագծի շուրջ բանավեճերը կսկսվեն հաջորդ շաբաթ: Ակնկալվում է, որ պատգամավորները լրացումներ եւ ուղղումներ կանեն:

Կառավարությունը կձգտի օրինագծի արագ ընդունման, որպեսզի կարողանա մինչեւ մարտի վերջ 50-րդ հոդվածը գործարկել, ինչպես նախկինում Մեյը խոստացել է: