Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հարցում է արել Ինտերպոլին, որպեսզի միջազգային հետախուզում հայտարարի միլիարդատեր Էյկե Բատիստայի նկատմամբ, որին կասկածում են կաշառակերության մեջ, հայտնում է Globo–ն։

Հեռուստաալիքի տվյալներով, Բրազիլիայի իշխանությունները խուզարկել են Բատիստայի տունը, բայց նրան այնտեղ չեն գտել։ Ենթադրվում է,որ նա լքել է երկիրը գերմանական անձնագրով ու հիմա Նյու Յորքում է։

Forbes-ի տվյալներով, 2012-ին Բատիստայի կարողությունը գնահատվում էր 30 մլրդ դոլար, ինչը նրան դարձնում էր Բրազիլիայի ամենահարուստ բնակիչը։