«Երբ մեր սիրթը կատաղի բաբախում է, մեծանում է սխալ դատելու հավանականությունը».- նշված է Slate.fr պորտալում հրապարակված հոդվածում:
Nature Communications-ում հրապարակված հետազոտությամբ պարզվել է, որ երբ դեմ առ դեմ ենք հայտնվում պոտենցիալ վտանգին, մեր սրտի զարկերը կարող են գիտակցաբար կամ ենթագիտակցաբար սաստկացնել ռասայան նախապաշարումները
Հոդվածում նշված է, որ հետազոտության մասնակիցները (բոլորը սպիտակամորթ են եղել) պետք է որոշեին, թե սեւամորթ եւ սպիտակամորթ մարդու ձեռքին ինչ կա (նրանց աչքի առաջ լուսանկարները իրար են հերթագայել)՝ հեռախոս, թե ատրճանակ: Երբ ընտրությունը կատարվել է նախասրտի կծկման՝ սիստոլայի ժամանակ, կամավորների շրջանում 10 տոկոսով մեծացել է այն բանին հավատալու հավանականությունը, որ սեւամորթ մարդը զինված է, չնայած դա այդպես չէր: Այս եզրակացությունը հաստատվել է այլ փորձերով եւս, որոնք անցկացվել են ուսանողների եւ ոստիկանների մասնակցությամբ: Ապացուցվել է, թե ռասայական նախապաշարումների հետեւանքով ծնված սխալ դատողությունները որքան կործանարար կարող են լինել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ անհատները շատ ավելի են հակված սխալվելու, որ սեւամորթի ձեռքին ատրճանակ է, օրինակ ատրճանակը կարող են շփոթել պտուտակահանի հետ, մինչ նրա վրա կրակելը պատրանքային սպառնալիքից պաշտպանվելու համար, նշված է հոդվածում:




























