Հոգեբանական նոր հետազոտությունները վկայում են, որ ընդդիմախոսի հետ անակնկալ համաձայնելը կարող է մարդկանց ստիպել փոխել իրենց կարծիքը, հաղորդում է Planet-today–ը։

Իսրայելում անցկացված հետազոտությանը մասնակցած 150 մարդու ցուցադրել են արաբա–իսրայելական հակամարտության մասին տարբեր ֆիլմեր։ Մի խմբին ներկայացված ֆիլմը պնդում էր, թե իսրայելցիները խորապես բարոյական մարդիկ են, հակամարտությունը պետք է շարունակվի, քանի որ դա լիովին համահունչ է մարդկանց բարոյականության հետ։ Մյուս ֆիլմը չեզոք էր։

Պարզվել է, որ առաջին խմբի մարդկանց շուրջ 30 տոկոսը ֆիլմի ազդեցության տակ փոխել է հակամարտության մասին իրենց կարծիքը։ «Մենք համոզված ենք, որ դժվար հանգուցալուծվող հակամարտություններում իրական խնդիրները ամենեւին էլ այդպիսին չեն, դրանք հոգեբանական արգելքներ են, որոնք խանգարում են հասնել խաղաղության», – նշել է հետազոտական խմբի ղեկավարը։