Քալիֆորնիայում հունվարի 28-ին մեկնարկել է ԱՄՆ կազմից դուրս գալու՝ Calexit–ի համար ստորագրահավաքը։ Երկու օր առաջ Քալիֆորնիայի ՆԳ նախարարը պաշտոնապես թույլատրել էր սկսել գործընթացը։ Calexit–ի կողմնակիցներին անհրաժեշտ է 180 օրվա ընթացքում հավաքել 585 407 մարդու ստորագրություն՝ նահանգի բնակչության 8 տոկոսը։
Եթե նրանց հաջողվի դա անել, 2018-ի նոյեմբերին Քալիֆորնիայի բնակիչները սկզբում պիտի քվեարկեն տեղական սահմանադրության 2 դրույթների չեղարկման օգտին, որի համաձայն՝ նահանգը ԱՄՆ անբաժան մասն է, եւ որ ԱՄՆ սահմանադրությունն էլ երկրի հիմնական օրենքն է։
ԱՄՆ–ից առանձնանալու մասին հանրաքվեն էլ կարող է կայանալ 2019-ի գարնանը։ Calexit–ի համար անհրաժեշտ է ընտրողների առնվազն կեսի մասնակցությունը, որոնց դրական քվեները պետք է կազմեն 55 տոկոս։




























