Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ ձեւավորվող քաղաքական շարժման հետ: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ իր ղեկավարած շարժման հնարավոր կապի տարածված տեղեկություններին, պաշտպանության նախկին նախարարը կարճ պատասխանեց. «Այդպիսի կապ չկա»:
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Համախմբում» (ղեկավար ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյան), «Երրորդ Հանրապետություն» (ղեկավար ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղական Վիկտոր Դալլաքյան), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների (ղեկավար Արամ Սարգսյան), ԱԻՄ (ղեկավար Պարույր Հայրիկյան) եւ Ժողովրդական կուսակցության (Ղեկավար Տիգրան Կարապետյան) դաշինքի կազմում:




























