Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը արտաքին գործերի ու ներքին գործերի նախարարներին կարգադրել է զանգահարել իրենց ամերիկացի գործընկերներին՝ ԱՄՆ նախագահի միգրացիոն սահմանափակումների մասին հրամանի կապակցությամբ, հայտնում է BBC–ն։

Բորիս Ջոնսոնն ու Ամբեր Ռադդը կներկայացնեն իրենց տեսակետը 90 օրվա արգելքի մասին, որը վերաբերում է փախստականներին, նաեւ նրանց, ովքեր ունեն ամերիկյան վիզա, սակայն նշված յոթ մուսուլմանական երկրների քաղաքացիներ են։

Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը հայտնել էր,որ կենթարկվի դատարանի որոշմանը, որը ժամանակավորապես արգելել է ԱՄՆ-ից արտաքսել յոթ մուսուլմանական երկրների ներգաղթյալներին, սակայն Թրամփի հրամանը , որը արգելում է նրանց մուտքը երկիր, ուժի մեջ կմնա։

Այդ հրամանը վերաբերում է Իրաքի, Իրանի, Եմենի, ԼԻբիայի, Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի քաղքացիներին։