Հայաստանում գործատուների մոտ 1/3-ը հակված է աշխատանքի ընդունել անփորձ ուսանողներին: Այս մասին հունվարի 30-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության  Սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը՝ «Աշխատաշուկայում զբաղվածության եւ կրթության փոխադարձ կապի խնդիրների հայտնաբերում ու ուսումնասիրություն» հետազոտության արդյունքները ներկայացնելիս:

Նրա խոսքով՝ Հայաստանում գործատուները բավական դրական են տրամադրված երիտասարդ կադրերին աշխատանքի ընդունելու հարցում: Հետազոտության արդյունքների համաձայն՝ 16-29 տարեկան աշխատող երիտասարդների թիվը վերջին երեք տարիներին ամեն տարի միջինը 13,1 տոկոսով աճել է: