Ամերիկյան որոշ ընկերությունների ներկայացուցիչների երեքշաբթի կհանդիպեն, որպեսզի քննարկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրանտների մուտքն արգելող օրենքի դեմ հայցի կազմման մանրամասները, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով GitHub ընկերության ներկայացուցչին։
Գործակալության տեղեկություններով՝ հանդիպմանը կմասնակցեն այնպիսի ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Alphabet–ը, Google–ը, Airbnb–ն ու Netflix–ը։ Հայցը պաշտպանել է նաեւ Microsoft ընկերությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վաշինգթոնի նահանգի դատախազ Բոբ Ֆերգյուսոնը մտադիր է հայց ներկայացնել դաշնային դատարան Թրամփի որոշման իրավազորությունը բողոքարկելու համար։ Վաշինգթոնի նահանգը կդառնա առաջինը, որը կբողոքարկի այդ հրամանը։



























