2017-ի հունվարին սպառողական գների աճը եվրագոտում արագացել է մինչեւ 1․8 տոկոս, 2016-ի դեկտեմբերին այն կազմում էր 1․1 տոկոս, հայտնում է Eurostat–ը։
Ճշգրտում են, որ հունվարին այս ցուցանիշը հասել է չորս տարվա առավելագույն նիշ՛ին։
Սննդամթերքի, ոգելից խմիչքի ու ծխախոտի գները եվրագոտում հունվարին աճել են 1․7 տոկոսով։ Մինչդեռ 2016-ի դեկտեմբերին աճը կազմում էր 1․2 տոկոս։
Բացի դրանից եվրագոտու երկրներում վառելիքաէներգետիկ ապրանքները հունվարին թանկացել են 8․1 տոկոսով, մինչդեռ 2016-ի դեկտեմբերին այդ ցուցանիշը 2․6 տոկոս էր կազմում։



























