ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի գյուղի ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են  Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (22-38-րդ կմ-երը) ավտոճանապարհը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի եւ Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում, Սպիտակ-Գյումրի (24-25-րդ կմ հատված), Ոսկեպար-Կողբ, Սարավան-«Զանգեր», Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի, Արմավիրի մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ եւ Արագածոտնի մարզի Արագած, Ապարան, Թալին, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Շահումյանի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: