Հայաստանում 2016-ին գրանցվել է 28 129 մահ։ Այս մասին փետրվարի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը։

Նրա խոսքով, 2015-ի համեմատ մահերի թիվն ավելացել է 0․9 տոկոսով։ «2015-ի համեմատ Հայաստանի բնակչության թվաքանակը կրճատվել է 12 100 մարդով կամ 0․4 տոկոսով»,- հավելել է Կույումջյանը։