Գերմանական Der Spiegel պարբերականի շաբաթօրյա համարի շապիկին պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ազատության արձանի կտրված գլուխը ձեռքին։ Reuters-ի փոխանցմամբ , այդ նկարազարդումը առաջացրել է հակասական արձագանք թե Գերմանիայում, թե արտասահմանում։
Նկարիչը՝ կուբացի Էդել Ռոդրիգեսը,ով 1980-ին էր ԱՄՆ արտագաղթել, The Washington Post-ին հայտնել է, որ այդ նկարազարդումը գլխատված ժողովրդավարության խորհրդանիշն է։
Չնայած որոշ քաղաքական գործիչներ այդ նկարն «անճաշակ» են անվանել։



























