Գերմանիայում բնակվող գրեթե 50 հազար կանայք թլպատված են։ Այս մասին փետրվարի 6-ին՝ կանանց թլպատման դեմ պայքարի միջազգային օրը, հայտնել է Գերմանիայի ընտանիքի հարցերով նախարարությունը: Գերատեսչությունն առաջին անգամ հանձնարարել է նման հետազոտություն անցկացնել: Տարբեր գնահատականներով՝ Գերմանիայում ապրող 1500-ից մինչեւ 5700 աղջիկներ ռիսկի խմբում են եւ կարող են այս միջամտությանը ենթարկվել, փոխանցում է DW-ն:
Թլպատված կանանց մեծ մասը ծագումով Էրիթրեայից է, Իրաքից, Սոմալիից, Եգիպտոսից եւ Եթովպիայից: 2014-ի վերջից մինչեւ 2016-ի կեսեր այս երկրներից միգրանտների հոսքը 40 տոկոսով աճել է: Դրա հետ կապված Գերմանիայում ապրող կանանց թիվը, որոնք տուժել են թլպատումից, այդ ժամանակահատվածում աճել է 30 տոկոսով:
Գերմանիայի օրենքների հմաձայն՝ կնոջ թլպատումը, եթե անգամ այն արտասահմանում է կատարվել, քրեորեն պատժելի է: 2016 թվականի դեկտեմբերին Գերմանիայի կառավարությունը օրենք է ընդունել, որի համաձայն՝ թլպատման նպատակով աղջկա կամ կնոջ արտասահման տարած մարդուն սպառնում է Գերմանիայի քաղաքացիությունից զրկում: Իշխանություններն այսպես են պայքարում այն դեպքերի դեմ, երբ Գերմանիայում բնակվող միգրանտները իրենց դուստրերին կամ կանանց հայրենիք են տանում թլպատելու համար:




























