Սպիտակ տունը կազմել է արեւմտյան լրատվամիջոցներով քիչ լուսաբանված ահաբեկչությունների ցուցակը, որտեղ հայտնվել են ինչպես քիչ հայտնի իրադարձություններ, այնպես էլ վերջին տարիներին համաշխարհային նորությունները հեղեղած դեպքերը, գրում է The Washington Post–ը։
Սպիտակ տան վերլուծաբանները ցուցակում ներառել են 78 ահաբեկչական ակտ, որոնք իրականացվել են 2014-ի սեպտեմբերից 2016-ի դեկտեմբերը։ Դրանց թվում է նաեւ 2014–ի նոյեմբերին Սաուդյան Արաբիայում Դանիայի քաղաքացուն վիրավորելու դեպքը։ Սակայն ահաբեկչությունների ցուցակում հիշատակվում են ահաբեկչությունները, որոնք ակտիվորեն լուսաբանվում էին լրատվամիջոցներով, օրինակ, 2015–ի հունիսին Թունիսի ահաբեկչությունը կամ Ֆրանսիայում 2015–ին գնացք պայթեցնելու փորձը, երբ պատահաբար այնտեղ գտնվող ամերիկացի զինծառայող զբոսաշրջիկները կարողացել էին վնասազերծել ահաբեկչին։
Այդ ցուցակում տեղ են գտել նաեւ Սինայի թերակղզում ռուսական օդանավը խոցելու դեպքեը, Նիսի եւ Փարիզի ահաբեկչությունները։




























