Տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ Սամվել Մարտիրոսյանը համարում է, որ վաղ թե ուշ Հայաստանը կդառնա սահմանափակ ազատությամբ համացանցով երկիր։ «Մեզ մնում է միայն անել հնարավոր ամենը, որպեսզի հետաձգենք այդ գործընթացը»,- ասել է նա NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում։
Ամբողջ աշխարհում համացանցի ազատության ցուցանիշը 2016-ի արդյունքներով արդեն վեցերորդ տարին հաջորդաբար կրճատվում է։ Համացանցի բոլոր օգտատերերի երկու երրորդը՝ 67 տոկոսը, ապրում է այնպիսի երկրներում, որտեղ իշխանությունների, զինվորականների կամ իշխող միապետության հասցեին քննադատությունները գրաքննության են ենթարկվում։ Որքա՞ն ժամանակ կանցնի, մինչեւ Հայաստանը կհայտնվի այն երկրների ցանկում, որոնք նույն քաղաքականությունն են վարում։
2015-ի համեմատ մենք կորցրել ենք 2 կետ համացանցի ազատության մակարդակի վարկանիշում, ու կարող ենք հայտնվել «մասամբ ազատ համացանցով» երկրների ցանկում։ Այս մասին են վկայում Freedom House միջազգային ՀԿ-ի անցկացրած հետազոտության արդյունքները, որը 100 բալանոց սանդղակով գնահատվել է տպագիր, հեռարձակող ու օնլայն լրատվամիջոցների ազատությունը 65 երկրներում։ Բոլոր պետությունները բաժանվել են երեք պայմանական խմբերի՝ «ազատ» (0-30 բալ), «մասամբ ազատ»՝ (31-60 բալ) ու «անազատ» համացանցով՝ (61-100 բալ)։
.jpg)
Փաստորեն մեր 30 բալով ու 17-րդ տեղով մենք մի քայլ ենք հեռու «մասամբ ազատ համացանցով» պետությունների ցանկում հայտնվելուց։ Ի՞նչն է դրա պատճառը ու ինչպե՞ս պայքարել դրա դեմ։ Հնարավոր է խնդիրը մեր տեղեկատվական խոցելիությունն է։ Եթե ազատությունը հանգեցնում է կիբերհարձակումների սպառնալիքին, ապա այն կարող են սահմանափակել։ Կամ գուցե՞ խնդիրը ամեն ինչ վերահսկելու մեր ցանկությունն է։
Ստացվում է, եթե բարձրացնենք պաշտպանության մակարդակը, ապա գուցեեւ կխուսափե՞նք իրավիճակի վատացումից։ Սակայն այստեղ էլ ստորջրյա խութեր կան։ Օրինակ հիմա գրախոսության է ներկայացված տեղեկատվական անվտանգության բարձրացման հարցերով ծրագիրը, հայտնեց Սամվել Մարտիրոսյանը։ Բայց խնդիրը ոչ թե հաստատելն է, այլ այն, որ վերնախավը կարող է չպայմանավորվել, թե ով է իրականացնելու այն։ ՊՆ-ն, թե՞ մեկ այլ պետական ենթակառուցվածք։ Յուրաքանչյուրին դա խոստանում է լրացուցիչ բյուջե ու անձնակազմի ավելացում։ Այնպես որ այդ հարցը դեռ հետաձգվում է։
Իսկ ահա երկրորդ կետի պատկերավոր ու ամենամոտ օրինակը թերեւս Ռուսաստանն է, որտեղ հայտնվել է օրենք, որը օտարերկրյա ընկերություններից պահանջում է Ռուսաստանի տարածք փոխադրել ռուս օգտատերերի մասին տեղեկությունները։ Ահա LinkedIn –ն արդեն արգելափակվել է, քանի դեռ չի տրամադրել տվյալների բազան։ Հասկանալի է, որ դա նաեւ արտաքին քաղաքականության մի մասն է, չէ՞ որ Ռուսաստանը ձգտում է բացել իր Data կենտրոնները։
Իսկ ահա Չինաստանում ամեն ինչ ավելի տխուր է։ Չես հասցնում համացանց մտնել ու քո գործողություններին սկսում է գաղտնի հետեւել բոտը։ Նույնիսկ Tor–ը, պրոկսի սերվերների համակարգը, որը թույլ է տալիս անանուն ցանցային միացում ապահովել, որը պաշտպանված է գաղտնալսումից, ոչ միշտ է հաղթահարում այդ խնդիրը։ Չինաստանում արդեն սահմանափակումներով են աշխատում Google и Facebook ծառայությունները ու Apple–ն էլ ամեն եռամսյակ կորցնում է իր օգտատերերին այդ երկրում։ VPN-ի գործածման վրա նույնպես կարելի է խաչ քաշել։
Բացի այդ, 2017-ի հունիսին ուժի մեջ կմտնեն իրավական նոր նորմեր, որոնք սահմանում են պարտադիր պահանջներ սարքավորումների սերտիֆիկացման ու փորձարկման՝ այսինքն ելման կոդերի ու կոդավորման ալգորիթմների բացահայտման համար։ ՏՏ շուկան Չինաստանում չափից մեծ արժեք է օտարերկրյա ընկերությունների համար, այնպես որ այն կարող է թելադրել իր պայմանները։




























