ԱՄՆ Մոնտանայի նահանգի տարեց բնակիչը՝ Էթել Մաքդոնալդը, հեծանվով 16 հազար կմ է հաղթահարել։ Թոշակառու կինը հեծանվով անցել է առնվազն 7 երկիր, հայտնում է CNN–ը։
Վերջերս 78-ամյա ամերիկուհին եղել էր Իռլանդիայում։ Ֆրանսերենի նախկին ուսուցչուհին սկսել էր ճանապարհորդել 2003–ին, երբ թոշակի էր անցել։
Իր առաջին այցելությունը նա սկսել էր Ֆրանսիայում Ատլանտյան օվկիանոսի առափնյա հատվածից։ Բացի այդ, նա եղել է Նիդեռլանդներում, Գերմանիայում, Բելգիայում, Սկանդինավյան երկրներում եւ հենց ԱՄՆ տարածքում։
Կնոջ խոսքով՝ իրեն դուր է գալիս միայնակ ճանապարհորդել, քանի որ ոչ մեկին սպասել պետք չէ։ Թոշակառուն խոստովանել է, որ նման դեպքերում ինքն իր ճակատագրի տերն է զգում իրեն։
Սովորաբար ամերիկուհին մեկ անգամով հաղթահարում է 1.6 հազար կմ՝ ծախսելով 3-4 շաբաթ։ Նա իջեւանում է այլ ճանապարհորդողների մոտ, որոնց գտնում է համացանցով։




























