ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածի 10-55-րդ կմ-երը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյացլեռնանցքի 27-33-րդկմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառհատվածում  տեղ-տեղ առկաէմերկասառույց:

Տավուշի, Արարատի մարզերում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքումեւՍիսիան-Գորիս ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում, Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր եւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: