Ծագումով Թուրքիայից Երքան Ֆինդիքօղլուն, որին մեղադրում են գլոբալ ֆինանսական համակարգին 55 մլն դոլարի վնաս հասցրած կիբերհարձակման համար, ԱՄՆ-ում դատարանի առջեւ կկանգնի: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով AP-ն:

Մեղադրողի վարկածով՝ 34-ամյա Ֆինդիքօղլուն, ենթադրաբար, հաքերային հարձակումների եւ խոշոր բանկային մեքենայությունների մասնակից է:

Դատախազների կարծիքով՝ տղամարդն ապօրինաբար դրամական միջոցներ է յուրացրել՝ յուրացնելով բանկերի հաճախորդների անձնական տվյալները: Գումարներն ուղարկվել են Ուկրաինայում, Թուրքիայում եւ Ռումիանիայում հանցակիցներին:

Ավելի վաղ Ֆինդիքօղլուն ձերբակալվել էր Գերմանիայում եւ արտահանձնվել ԱՄՆ: Չի նշվում, թե ինչ պատիժ է սպառնում թուրք հաքերին: