Էդինբուրգի բնակիչը, որը վիճակախաղով մեկ միլիոն ֆունտ է (ավելի քան 1.2 մլն դոլար) շահել, կազմակերպիչներին մեղադրել է այն բանում, որ փողը փչացրել է իր կյանքը: Այս մասին գրում է The Daily Mirror-ը:

Ըստ Lenta.ru-ի՝ Ջեյն Փարքը 17 տարեկանում ջեքփոթ է շահել: Չորս տարի անց նա հանգել է եզրակացության, որ չափահասության տարիքի չհասնելով՝ չպետք է խոշոր շահում ունենար: Շոտլանդուհին բողոքել է, որ իրեն ձանձրացրել են դիզայներական հագուստն ու թանկարժեք հանգստավայրերում արձակուրդը:

«Երբեմն ինձ թվում է, որ շահումը կործանել է իմ կյանքը»,- ասել է նա:

Վիճակախաղի կազմակերպիչները նրան ֆինանսական խորհրդատվություն են առաջարկել, բայց շոտլանդուհին նախընտրել է ընտանիքի անդամների խորհուրդները: