Վեցժամյա աշխատանքային օրը դրական է ազդում աշխատակիցների առողջության եւ աշխատանքի արդյունավետության վրա: Շվեդ գիտնականները գիտափորձ են կատարել, որին շուրջ երկու տարվա ընթացքում տարեցների ինտերնատների ավելի քան 70 աշխատակից է մասնակցել: Այս մասին հաղորդում է «МИР24»-ը:
Աշխատողներին թույլ են տվել կրճատել աշխատանքային օրը՝ չնվազեցնելով աշխատավարձը: Պարզվել է, որ փորձի ընթացքում աշխատողներն ավելի քիչ են հիվանդացել եւ նշել են, որ լի են էներգիայով:
Իսկ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկին վերադարձը հանգեցրել է աշխատանքի արդյունավետության նվազման: Աշխատողները դժգոհել են նաեւ վատ ինքնազգացողությունից:
Գործատուների համար, սակայն, փորձի արդյունքները շահավետ չեն եղել, քանի որ աշխատաժամանակի կրճառման հետեւանքով նրանք ստիպված են եղել լրացուցիչ աշխատողների վարձել, ինչը հանգեցրել է ֆինանսական ծախսերի ավելացման:




























