Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: NEWS.am-ի հետ զրույցում Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը նշեց, որ պայթյունի հետեւանքով տուժել է 6 մարդ:
«Այս պահին դեպքի վայրում աշխատում ենք, դեռ չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել: Բայց երեւի ոչ թե պայթյուն է եղել, այլ քանդվել է խանութը: 6 տուժած կա, տեղափոխվել են հիվանդանոց, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել, աշխատում ենք դեպքի վայրում»,-ասաց նա:




























