Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամներն ու նրա մերձավոր շրջապատից այլ անձինք, իբր, «ռուսական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապեր են ունեցել» ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ: The New York Times-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են ամերիկյան ներկա եւ նախկին չորս պաշտոնյաներ:

Ըստ Gazeta-ի՝ երեք պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում, ամերիկյան իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները հեռախոսազրույցները «բռնել են» մոտավորապես այն ժամանակ, երբ նրանց տրամադրության տակ «ապացույցներ են հայտնվել, որ Ռուսաստանը փորձում է խափանել նախագահական ընտրությունները»:

Պաշտոնյաները հայտարարել են, որ ռուսական կողմից, իբր, այդ կապերին մասնակցել են նաեւ կառավարության անդամներ:

Պարբերականը նաեւ գրել է, որ վերջին շաբաթների ընթացքում հարցված պաշտոնյաներն ասել են, որ մինչեւ հիմա նման համագործակցության որեւէ ապացույց չեն տեսել: