Գանայում թաղման բյուրոյի աշխատակիցները հուղարկավորության ժամանակ որպես գրավ տարել են տղամարդու մարմինը, քանի որ հանգուցյալի ընտանիքը ժամանակին չի վճարել ծառայությունների դիմաց, գրում է The Daily Mail-ը։
Միջադեպը, ենթադրաբար, տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Աքրայում։ Չնայած ներկաների բողոքներին՝ բյուրոյի երկու աշխատակիցներ դագաղից դուրս են բերել մարմինն ու տարել։
Նշվում է, որ հարազատները պարտք են 150 գանայական սեդի։




























