Կլոու Բրիջուոթերը ընդամենը յոթ տարեկան է, բայց արդեն արել մի բան, որով նույնիսկ շատ մեծահասակներ չեն կարող պարծենալ՝ աշխատանք է խնդրել Google –ում ու նույնիսկ գրավել ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչաիի ուշադրությունը»
Աղջիկը ԱՆգլիայում է ապրում։ Նա հիացած է իր Kindle Fire պլանշետով ու ռոբոտներով, ու քանի որ շատ էր լսել այն մասին, թե ինչ բոնուսներ ունեն Google –ում աշխատողները, որոշել է այնտեղ աշխատանքի դասավորվել։ Նա պարզապես որոշել է ու նամակ ուղարկել։
Նամակում աղջիկը գրել էր , որ ուզում է աշխատել Google –ում կամ շոկոլադի արտադրամասում, նաեւ մասնակցել Օլիմպիական խաղերին։ Պատմել է, որ իրեն դուր են գալիս համակարգիչներ, ռոբոտների մասին խաղը, որը հայրն է հորինել։ Նաեւ հայտնել, որ ինքը լավ է սովորում։
Ի զարմանս Քլոիի ու նրա հոր՝ ընկերությունը պատասխանել է աղջկան։ Ընդ որում նամակը անձամբ Google –ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչաիի անունից էր։
Պիչաին շնորհակալություն էր հայտնել աղջկան նամակի համար, ասել , որ ուրախ է, որ նրան ռոբոտներ ու համակարգիչներ են դուր գալիս ու նրան մաղթել է երազանքների իրականացում։ «Կարծում եմ, եթե շարունակես ձգտել՝ դու կհասնես այն ամենին, ինչ ուզում ես ՝ Google -ում աշխատանքից սկսած մինչեւ մասնակցություն Օլիմպիական խաղերին։ Ես սպասում եմ քո աշխատանքի դիմումին, երբ կավարտես դպրոցդJ »,- գրել էր նա։
Հոր խոսքով դուստրը շատ էր ոգեւորվել այդ պատասխանից։




























