Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարզերից շարունակում են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 17-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզից ստացվել է 11 ներդրումային ծրագրի առաջարկ, որոնք առաջիկայում կքննարկվեն ՀՀ կառավարության հարթակում:


























