Փետրվարի 18-ին Մալայզիայում ծրագրում են երկրորդ անգամ դիահերձել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի մարմինը, հայտնում է Oriental Daily-ն։
Երկրորդ դիահերձումն իրականացվելու է, քանի որ առաջինը չէր պարզել մահվան պատճառը։
Պարբերականը նշում է նաեւ, որ մալայզիական կողմը Կիմ Չոն Նամի մարմինը Հյուսիսային Կորեային չի հանձնի, քանի դեռ չի պարզվել նրա մահվան պատճառը։ Նաեւ հայտնում են, որ տոքսիկոլոգիական փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն հաջորդ շաբաթ։



























