Վաղը` նոյեմբերի 9-ին, ժամը 12-ին Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարեւանությամբ Հայ ազգային կոնգրեսը պիկետ է անցկացնելու: Միաժամանակ երիտասարդների առանձին խմբեր բողոքի ակցիա կանցկացնեն առավոտյան ժամը 9-ից:
Նույն օրը, երեկոյան ժամը 18.00-ին Մատենադարանի մոտ տեղի կունենա Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը:
Հանրահավաքը կվարի ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Հանրահավաքում ելույթ կունենան
1. Վերջերս ազատ արձակված քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը,
2. Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` տնտեսական աղետալի վիճակի եւ կառավարության ոչ ադեկվատ որոշումների, ինչպես նաեւ ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության մասին,
3. Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` ընթացիկ քաղաքական իրավիճակի մասին,
4. «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը,
5. ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը,
6. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հայ Ազգային Կոնգրեսը խնդրում է քաղաքացիներին` ճանապարհների փակման, ոստիկանության կամ պետական ու ոչ պետական այլ մարմինների կողմից որեւէ խոչընդոտի հանդիպելու պարագայում տեղյակ պահել Կոնգրեսի գրասենյակին` 52.09.74 հեռախոսահամարով:




























