Մաքս Պլանկի անվան Մարդու զարգացման ինսիտուտի հետազոտողները հայտնել են, որ աշխարհի բնակչության միայն 1 տոկոսն է ուզում իմանալ, թե ինչ է տեղի ունենալու իր հետ ապագայում, հայտնում է Oane–ը։
Մասնագետնեըը հարցում են իրականացրել Իսպանիայում ու Գերմանիայում երկու հազար մարդկանց շրջանում։Հարցման մասնակիցները պատասխանել են ապագայի վերաբերյալ 10 հարցի։ Նրանց 90 տոկոսը չի ցանկացել իմանալ ապագայի տխուր իրադարձությունների մասին։ 40-ից 70 տոկոսը նախընտրում է չիմանալ նույնիսկ հաճելի իրադարձությունների մասին, որոնք սպասում են նրանց ապագայում։
Բնութագրական է, որ միայն մեկ հարցի պատասխան է հետաքրքրել մեծամասնությանը։ 63 տոկոսը ուզում է իմանալ ապագա երեխայի սեռը։




























