Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ընտանիքը Կայա անունով իր շանը զբոսանքի տանելու եւ խնամելու համար պրոֆեսիոնալ դայակ է փնտրում: Այս մասին հաղորդում է Vesty թերթը։
«Հրեական պետության վարչապետ որդին՝ Ավները, Instagram–ում Կայայի համար շներին զբոսանքի տանելու մասնագետ (dogwalker –դոգուոքեր) փնտրելու մասին հայտարարություն է հրապարակել», – գրում է թերթը։ Շան ուղեկցորդ–մասնագետն ընտանիքին անհրաժեշտ է մեկ շաբաթով՝ մինչ անձամբ վարչապետը տիկնոջ եւ երեխաների հետ այցով կլինի Սինգապուրում եւ Ավստրալիայում։
«Նա լավն է եւ չի կծում», – մեջբերում է Vesty–ն՝ վարչապետի որդի Ավներին, որը, ըստ թերթի, այդպիսով փորձում է հասկացնել, որ Կայան, որն առաջ կծել է մեկ վարչապետի հյուրերին, մեկ անձամբ նրան, արդեն օրինակելի վարք է դրսեւորում։
Շուրջ մեկ տարի առաջ Կայան փոխանցվել էր քաղաքային կենդանիների կենտրոն՝ «10–օրյա ձերբակալության» այն բանի համար, որ Երուսաղեմում վարչապետի տանը Հանուկիի տոնակատարության ժամանակ կծել էր երկու հյուրի։ Նախորդ տարվա հուլիսին Կայան կծել էր նաեւ իր տիրոջը՝ Բենյամին Նեթանյահուին։ Այդ միջադեպից հետո պետության կառավարչի գլխավոր բժիշկը սրսկում էր արել նրան, բայց այդ ժամանակ Կայային չէին պատժել։
Կայան, որն ավելի քանի 10 տարեկան է, Նեթանյահու ընտանիքում է հայտնվել 2015 թվականի ամռանը։ Վարչապետի ընտանիքը որոշել է շանը վերցնել կենդանիների ապաստարանից։ Ինչպես նշում է Vesty–ն, Կայան «առողջությամբ աչքի չի ընկնում եւ կաղում է մի թաթի վրա»։ Այդուհանդերձ, Նեթանյահուն իր տանը շան հայտնվելուց անմիջապես հետո Twitter–ում գրում է, որ տնային կենդանին «շատ լույս բերեց մեր ընտանիք»։
Նեթանյահու ընտանիքի շանը սովորական օրերին զբոսանքի է տանում վարչապետի որդի Ավները։ Սակայն, ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, երբեմն Կայայի հետ զբոսանքի է դուրս գալիս նաեւ անձամբ վարչապետը՝ բնականաբար, թիկնազորի ուղեկցությամբ։



























