Փետրվարի 13-ին Կուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի որդին Մալայզիա է եկել հոր մարմինը տանելու, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը:
Կիմ Հան Սոլը Մալայզիայի մայրաքաղաք է ժամանել երեքշաբթի առավոտյան եւ արդեն այցելել է այն հիվանդանոց, որտեղ պահվում է հոր մարմինը: NHK-ը հայտնում է, որ այդ ընթացքում հիվանդանոցի պահպանությունն ուժեղացվել է:
Կիմ Հան Սոլը ճանաչել է հորը: Հյուսիսային Կորեայի դեսպանատունը պահանջել է նրա մարմինը հանձնել, սակայն Մալայզիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ այն կհանձնվի մերձավոր ազգականներին: Երկու երկրների միջեւ ծագած վեճի պատճառով Փհենյանում Մալայզիայի դեսպանը հետ է կանչվել հայրենիք:



























