Փետրվարի 21-ին արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ցենդ Մունխ-Օրգիլն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության եւ Մոնղոլիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված փոխգործակցությունը ամուր հիմք է հանդիսանում համատեղ ջանքերով բարեկամական հարաբերություններն առավել ընդլայնելու եւ ամրապնդելու համար:
Նախարար Մունխ-Օրգիլն իր ուղերձում վստահություն է հայտնում, որ մեր երկու պետությունների միջեւ ավանդական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել կզարգանան եւ կխորանան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների:



























