Բրեստի գուլպաների կոմբինատը Փետրվարի 23-ի շեմին տղամարդկանց գուլպաների սահմանափակ քանակություն է թողարկել՝ պահածոյի տարա հիշեցնող փաթեթավորմամբ, հաղորդում է  «Sputnik Բելառուս»-ը։

Խմբաքանակի մեջ են ներառվել երեք հազար տարաներ։ Պարունակությունը տարբերվում է միայն չափսերով, իսկ մնացած դեպքերում գուլպաները նման են։ Դրանք բոլորը սեւ գույնի են եւ բաղկացած են 73 տոկոս բամբակից։

Ձեռնարկությունում նշել են, որ այս գուլպաների շնորհիվ սիրելի տղամարդկանց ոտնաթաթերը երկար ժամանակով չոր կմնան։