Չինաստանի դատարանը Շանհայի բնակչին 11 տարվա ազատազրկման է դատապարտել ծանոթությունների կայքի օգտագործմամբ 145 հազար դոլար հափշտակելու համար, հայտնում է «Շանհայ ժիբաոն»:

Խարդախի զոհերն են 6 կին, որոնց հետ նա ծանոթացել է ծանոթությունների կայքում: Խարդախը չինա-ամերիկյան ֆինանսական փորձագետ է ներկայացել:

Նա կայքի հաճախորդներին համոզել է միջոցներ ներդնել իր վերահսկողության տակ գտնվող ներդրումային վեբկայքում: Փողը միանգամից նրա հաշվին է մուտքագրվել: Որոշ ժամանակ կանայք կարողացել են կայքից փող հանել, սակայն արդյունքում նրանց խնայողություններն անհետացել են:

Խարդախի սխեման, որին մասնակցել է նաեւ նրա կինը, բացահայտվել է անցյալ տարվա մարտին, երբ կանանցից մեկը պահանջել է վերադարձնել իր 300 հազար յուանը (44 հազար դոլար): Փողը նա չի ստացել եւ ոստիկանություն է դիմել: Որոշ ժամանակ անց բողոքներ են ստացվել նաեւ խաբեության այլ զոհերից:

Ֆինանսական խարդախի կինը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման: