Փետրվարի 23-ին՝ քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո մահացել է Ավստրիայի առողջապահության նախարար Սաբինա Օբերհաուզերը, գրում է Der Standard.–ն։
53-ամյա նախարարը 2015-ի փետրվարին էր իմացել իր հիվանդության մասին։ Այդուհանդերձ Օբերհաուզերը հասարակայնությունից չէր թաքցնում իր հիվանդության փաստը, սկզբում այդ մասին սոցցանցերում գրելով, իսկ հետո արդեն պաշտոնական միջոցառումներին ներկայանալով սափրած գլխով։
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը հայտնել է, որ շատ վշտացած է, որ Օբերհաուզերը պարտվել է քաղցկեղի դեմ պայքարում։




























