Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 25-ին, աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են 2017 թվականին շրջաններում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր, որոնց կապակցությամբ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: