Համաձայն  NBC News–ի  եւ Wall Street Journal– վերջին հարցումների տվյալների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքային վարկանիշը գտնվում է 44 տոկոս ցուցանիշի վրա, ինչը ռեկորդային ցածր գնահատական է նախագահի եւ գործող վարչակազմի համար։ Նշվում է, որ Թրամփը նախագահի պաշտոնում աշխատանքները սկսել է հավանության ռեկորդային ցածր վարկանիշով, քան նրա նախորդներից ցանկացածը։

Փետրվարի 18-22–ը տեղի ունեցած հարցման արդյունքում՝ ամերիկացիների 48 տոկոսը հայտարարել է, որ հավանության չի արժանացնում Թրամփին՝ որպես նախագահի, իսկ 32 տոկոսի կարծիքով՝ գրասենյակում գտնվելու նրա առաջին ամիսը ցույց է տալիս, որ Թրամփը ստեղծված չէ այդ աշխատանքի համար։