Շեֆիլդի համալսարանի գիտնականները (Մեծ Բրիտանիա) հաշվարկել են բոքոն հացի արտադրությամբ շրջակա միջավայրին հասցվող վնասը։ Այս մասին գրում է Nature Plants պարբերականը։

Բոքոն հացի արտադրության դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության կեսից ավելին բաժին է ընկնում ցորեն աճեցնելուն, որի ժամանակ հատիկի մեծ բիոզանգված ստանալու համար գործածվում է ամոնյակի նիտրատ։ Պատրաստի մթերքը պատասխանատու է  0,589 կգ ածխաթթու գազ մթնոլորտ արտանետելու համար։ 

Նման եզրակացության գիտնականները հանգել են՝ հետեւելով բոքոնի արտադրության «ամբողջական շրջափուլին»՝ 0,8 կգ զանգվածով՝ ցորենն աճեցնելուց մինչեւ վերջնական մթերք ստանալն ու խանութներում հայտնվելը։

Հետազոտության հեղինակները նշում են, ոև հազիվ թե XXI դարում հաջողվի հասնել ցորենի աճեցման դեպքում պարարտանյութերի կիրառման կրճատմանը։ Գիտնականների կարծիքով՝ դա թույլ կտար կրճատել ածխաթթու գազի արտանետումները եւ աննշան նվազեցնել համաշխարհային տաքացման տեմպերը։ 

Ըստ փորձագետների՝ սննդամթերքների արտադրությանն է բաժին ընկնում ջերմոցային գազերի մարդածին արտանետումների մոտ մեկ երրորդը։