2-ամյա Էմիլ Վարդազարյանը տառապում է էպիլեպսիայով: NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը՝ տիկին Մերին, նշեց, որ երեխայի մոտ հիվանդությունն ի հայտ է եկել 1 տարի առաջ, նա ունի կրիպտոգեն էպիլեպսիա՝ ֆլոկալ սպազմաներով: Երեխայի բուժման համար նախատեսված դեղը շատ թանկ արժե եւ ընտանիքը միջոցներ չունի այն ամեն ամիս գնելու համար:
«Երեխան «Վիգաբատրին» է խմում՝ օրը 3 անգամ, ամեն ամիս մեկ տուփ է անհրաժեշտ, որի արժեքը 89 հազար դրամ է: Շատ մեծ դժվարություններով ենք կարոանում դեղը գնել եւ շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնողներ լինեն»,-ասաց նա:
Բացի այդ, տիկին Մերին նշեց, որ երեխային հետազոտություն է հարկավոր, որի համար սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքը համապատասխան գումար չունի:
Երեխային օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել «Կոնվերս բանկում» նրա տատիկի՝ Նարինե Զաքարյանի անունով բացված հաշվեհամարին 1930060042230100, կամ զանգահարել մորը՝ 043555547 հեռախոսահամարով:































