ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը:

Դժվարանցանելի է Ուրասար-Կաթնաղբյուր այլընտրանքային ավտոճանապարհը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:

Արարատի եւ Արմավիրի մարզերում առկա է մառախուղ: