Հունգարիայի Մոխաչա քաղաքի փողոցներում աղմուկով վռնդում են ձմեռը. սա միայն այս քաղաքում հայտնի Բուշոյարաշ տոնն է, փոխանցում է Euronews-ը:
Բուշարները՝ դիմակավորված հրեշներ, ոչխարի մորթիներով զգեստավորված մի քանի օր պարում են, նվագում եւ անցորդներին զվարճացնում:
Գլխավոր երթը սկսվում է թնդանոթից կրակելուց հետո:
Այս կառնավալում գլխավորը ուրախանալն է եւ դիմակավորվածների յուրահատուկ կատակներից չվիրավորվելը:
Բուշարների երթը Հունգարիայում երեւան է եկել մի քանի դար առաջ: Վարկածներից մեկի համաձայն՝ սարսափազդու դիմակներով եւ ճիչերով բուշարներն իրենց քաղաքից թուրքերին վռնդել են:
Սակայն տոնի գլխավոր խնդիրը ձմեռը վռնդելն է, որի դագաղը կառնավալի վերջում այրում են:





























