Քաբուլում պայթյունների հետեւանքով առվազն 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: 59 մարդ վիրավոր է: Այս մասին հաղորդում է Սինհուան:
Պայթյուններից մեկը որոտացել է Աֆղանստանի մայրաքաղաքի 6-րդ ոստիկանական շրջանի մերձակայքում: Զինված անձինք նախ ոստիկանության շենքի մոտ գործի են դրել ականապատ ավտոմեքենան, այնուհետեւ փորձել հարձակվել շենքի վրա: Պայթյունի եւ փոխհրաձգության հետեւանքով 15 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել:
Իսկ 12-րդ ոստիկանական շրջանի մոտ մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետեւանքով 5 մարդ է զոհվել:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:



























