Ամերիկյան 13 նահանգների դատախազներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հրաժարվել են նրա հետ խմբակային լուսանկարից: Այս մասին գրում է Life-ը՝ վկայակոչելով Politico-ն:

Հանդիպմանը 47 գլխավոր դատախազ է մասնակցել: Սակայն 13-ը հրաժարվել են հանդիպումից հետո լուսանկարվել նախագահի հետ:

Հայտնի է, որ նրան թվում են Քալիֆորնիայի, Այովայի, Մասաչուսեթսի, Նյու Մեքսիկոյի, Փենսիլվանիայի եւ այլ նահանգների ներկայացուցիչները: Իսկ Նյու Յորքի, Իլինոյսի եւ Քենթուքիի դատախազներն ընդհանրապես չեն մասնակցել հանդիպմանը:

Բոյկոտի պատճառը, ըստ Politico-ի, Դեմոկրատական կուսակցության անդամների անհամաձայնությունն է բանկային գործի, շրջակա միջավայրի եւ միգրացիայի ոլորտներում Թրամփի քաղաքականության հետ: