Մալայզիայի իշխանությունները ԿԺԴՀ քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը չեղարկելու որոշում են ընդունել։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին, հաղորդում է «Գերմանական ալիքը»։

Նոր օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 6-ից։ Համիդիի խոսքով՝ նոր միջոցառումներն ընդունվել են՝ ելնելով ազգային անվտանգության պատկերացումներից։

Ներկայումս Հյուսիսային Կորեայի քաղաքացիները կարող են այցելել Մալայզիա առանց վիզայի ռեժիմի առավելագույնը 30 օր ժամկետով։

Մալայզիայի իշխանությունների վերոնշյալ որոշումն ընդունվեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի՝ Կուալա-Լամպուրի օդանավակայանում սպանվելուց մի քանի շաբաթ անց։