Դեմոկրատների եւ անկախականների միություն կենտրոնամետ կուսակցությունը որոշել է «դադարեցնել» իր մասնակցությունը Ֆրանսուա Ֆիյոնի ընտրարշավին: Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Ժան-Քրիսթոֆ Լագարդը, փոխանցում է RFI-ը: 

«Հաջորդ շաբաթ ես կհավաքեմ կուսակցության գործադիր կոմիտեին, որպեսզի որոշում ընդունենք: Քաղաքականության եւ դատավարության հետ կապված ներկայիս իրադարձությունների հետեւանքով պետք է բանավեճեր սկսել՝ մենք պե՞տք է շարունակենք Ֆրանսուա Ֆիյոնին աջակցել»,- ասել է Միության ղեկավարը:

Ֆրասուա Ֆիյոնն ավելի վաղ հայտարարել էր, որ մարտի 15-ին դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել: Նա նաեւ ասել էր, որ մտադիր է դատարանի առաջ կանգնել, բայց ընտրություններից իր թեկնածությունը չի հանի: